ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, Times․am: Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի որոշ հատվածներ ականապատել են: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Օդանավակայան են ժամանում «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի ծառայողները, պարեկային ոստիկանության Երևանի գնդի և ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Արդեն ժամանել են ԱԻՆ ՓԾ 1 մարտական հաշվարկ, ԱԻՆ-ի ինժեներական ջոկատն ու կինոլոգիական խումբը: