13.1 C
Yerevan

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2022թ. Գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, Times․am: Ամերիաբանկին շնորհվել է Euromoney ամսագրի` «2022թ. լավագույն բանկը Հայաստանում» Գերազանցության մրցանակը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ: Հեղինակավոր մրցանակաբաշխությունը, որն առաջատար եվրոպական ֆինանսական ամսագրի կողմից անցկացվում է 1992 թ-ից ի վեր, գնահատում է բանկային ոլորտի մասնակիցների ֆինանսական արդյունքները, սպասարկման որակը, պրոդուկտների նորարարությունը, թվայնացման մակարդակը և այլ ձեռքբերումները:

Ամսագիրը շեշտել է Ամերիաբանկի առաջընթացն ունիվերսալ բանկ դառնալու ռազմավարության իրագործման ճանապարհին` մանրածախ և ՓՄՁ վարկավորման աճը, 22% մասնաբաժինը կորպորատիվ պարտատոմսերի հայաստանյան շուկայում: Ամերիաբանկի ֆինանսական ցուցանիշները բնութագրվել են որպես տպավորիչ: Ի թիվս այլ ցուցանիշների, նշվել են կապիտալի բարձր եկամտաբերությունը, զուտ շահույթը, որն ավելացել է ավելի քան երկու անգամ և կապիտալի համարժեքությունը։

«Այս ցուցանիշներին զուգահեռ գրանցվել է հիանալի առաջընթաց կայուն զարգացման և թվային նորարարության գծով: Բանկի կայունության ռազմավարությունը համահունչ է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին՝ առանձնահատուկ շեշտադրելով մաքուր էներգիան, կայուն քաղաքները և կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունները: 2022թ. ապրիլին կանաչ պարտատոմսերի երկու տրանշի թողարկումը՝ դոլարով և տեղական արժույթով, 2009թ. ի վեր իրականացվող կանաչ նախագծերի և վերականգնվող աղբյուրների ֆինանսավորման հերթական օրինակ էր», – ասվում է հրապարակման մեջ։

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Գերազանցության մրցանակ ստանալը մեզ համար իսկապես պատիվ ու ձեռքբերում է: Այն վկայում է շուկայի դժվարին իրողություններին հարմարվելու մեր ունակության և ճկունության մասին: Չնայած ֆինանսական անկայուն միջավայրին` մեզ հաջողվեց ոչ միայն անխափան կերպով տրամադրել բանկային ծառայություններ, այլև ներկայացնել մի շարք նորարարական պրոդուկտներ և ծառայություններ, որոնք ավելի են բարելավել մեր հաճախորդների փորձառությունը: Թվային մեր աննախադեպ նախագծերը, մասնավորապես` էկոհամակարգերը, որտեղ ներկայացված են գրեթե բոլոր ծառայությունները, մշակվել են հաճախորդների աճող կարիքներին համապատասխան: Ուրախ եմ, որ մեր գործունեության այս ուղղությունը, ի թիվս այլ ոլորտների, պատշաճ կերպով գնահատվել է աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսական պարբերականներից մեկի կողմից: Մենք նպատակաուղղված ենք շարունակելու մեր գործունեության ընդլայնումը` հիմնվելով այս և մյուս ձեռքբերումների վրա»:

2011 թ-ից ի վեր Ամերիաբանկը 9-րդ անգամ է արժանանում Euromoney-ի Գերազանցության մրցանակին:
Մեր ձեռքբերումների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

Գերազանցության մրցանակի մասին

Euromoney-ի գերազանցության մրցանակը հիմնադրվել է 1992թ. և առաջինն էր իր տեսակի մեջ համաշխարհային բանկային ոլորտում: Մրցանակը մնում է ոսկե չափանիշ ողջ աշխարհով մեկ և շնորհվում է խմբագիրների խմբի կողմից՝ եռամսյա հետազոտությունների և հարցազրույցների արդյունքների հիման վրա: Այս տարի ամսագիրն ստացել է ռեկորդային թվով հայտեր ողջ աշխարհի բանկերից, որոնք մրցում են տարբեր անվանակարգերում` սեփական երկրի, տարածաշրջանի և աշխարհի մակարդակով:

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...