14.1 C
Yerevan

Ադրբեջանական ԶՈւ-ի հարձակման հետևանքով Արցախի ՊԲ-ն ունի 2 զոհ, 14 վիրավոր

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, Times․am: Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Հետագա զարգացումների վերաբերյալ ԱՀ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրություններով։

spot_imgspot_img