-0.9 C
Yerevan

Բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 7 քաղաքացի, այդ թվում՝ երեխա

Նմանատիպ

Գյումրիում բազմաբնակարան նոր շենքեր են կառուցվել

Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակելի երկու նոր շենքերը գրեթե պատրաստ...

Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը

Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024...

Այսօր հայտնի կդառնան Ֆուտբոլի ԱԱ 1/4 եզրափակչի վերջին երկու մասնակիցները

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր հայտնի կդառնան 1/4...

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, Times․am: Երևանի բարձրահարկ շենքում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են, տեղափոխվել՝ Մուրացան և Արմենիա ԲԿ-ներ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։

Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։ Բռնկված հրդեհը ժամը 13,41-ին մեկուսացվել է: Ժամը 13։36-ի դրությամբ տարհանվել է 85 քաղաքացի:

spot_img
spot_img