11.1 C
Yerevan

Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, Times․am: Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Հունանավան-Մեղրաձոր բնակավայրերով, հետևաբար, ինչ-որ ձևով Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա՝ միջանցքի տեսքով։ Բնակավայրերում ավանդաբար տնտեսությամբ են զբաղվում՝ մեղվաբուծությամբ, անասնապահությամբ։ Այս մասին Արցախի Հանրային ՀԸ եթերում ասել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

«Ինչ վերաբերում է Աղավնոյին և Բերձորին, ապա գիտեք, որ մեզ հաղորդել են ռուսական զորախմբի՝ միջանցքի գործող տարածքից դուրս գալու և նոր տարածք տեղափոխվելու մասին, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել քաղպաշտպանության պլանի համաձայն՝ որոշակի գործողություններ անելու»,- նշեց Խանումյանը՝ հավելելով, որ վատ փորձ ունենք՝ քաղպաշտպանության պլանի որոշակի գործողություններ չանելու և պատերազմից հետո որոշ համայնքների բնակիչներին չտարհանելու, որը զուգակցվել է մարդկանց ստորացնելով տարհանմամբ։

Խանումյանի խոսքով՝ բնակիչների մի մասը կտեղափոխվեն Արցախ, մի մասը՝ ՀՀ։ Իսկ թե ինչով է պայմանավորված վերջնաժամկետը՝ օգոստոսի 25-ը, Խանումյանը նշեց, որ ի սկզբանե որպես վերջնաժամկետ էր նշվել օգոստոսի 5-ը, բանակցությունների արդյունքում՝ վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը։

Հարցին՝ օգոստոսի 25-ից հետո այս բնակավայրերի բնակիչներն ինչ կարգավիճակով են լինելու, որ ծրագրերից կարող են օգտվել՝ Խանումյանը պատասխանեց՝ ունենալու են տեղահանվածի կարգավիճակ և օգտվելու են պատերազմի հետևանքով տեղահանված անձանց վերաբերյալ ծրագրերով։

spot_imgspot_img