ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, Times․am: «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ Կառավարությունը սգո օր կհայտարարի։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից։
Կառավարությունը սգո օրվա ամսաթիվը կորոշի որոնողափրկարարական աշխատանքներից հետո։