-0.9 C
Yerevan

«Ապառաժ» ՍՊԸ-ն որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ հերքում

Նմանատիպ

Գյումրիում բազմաբնակարան նոր շենքեր են կառուցվել

Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակելի երկու նոր շենքերը գրեթե պատրաստ...

Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը

Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024...

Այսօր հայտնի կդառնան Ֆուտբոլի ԱԱ 1/4 եզրափակչի վերջին երկու մասնակիցները

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր հայտնի կդառնան 1/4...

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, Times․am: «Ապառաժ» ՍՊԸ-ն պաշտոնապես հերքում է տարածել, որում նշված է․

«Հաշվի առնելով սոցիալական ցանցերում որոշ օգտատերի անհիմն հրապարակումների առաջացրած հանրային հետաքրքրությունը և լրատվամիջոցներից ստացվող հարցումներին արձագանքնման անհրաժեշտությունը՝ ես, ՀՀ քաղաքացի Սասուն Ավետիսյանս, սույնով պաշտոնապես հայտարարում եմ, որ ո՛չ «Ապառաժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ո՛չ ինձ և իմ ընտանիքի անդամներին պատկանող կամ մեզ հետ փոխկապակցված որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում և որևէ առնչություն չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրացվող ապրանքների հետ։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածը մեծ ողբերգություն է, ցավակցում եմ բոլոր զոհերի և տուժածների հարազատներին։

Սույնով հայտարարում եմ, որ իմ, իմ ընտանիքի անդամների, մեզ հետ փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ ոչ հավաստի, մեր գործարար համբավն ու հեղինակությունն արատավորել փորձող բոլոր հրապարակումների առնչությամբ հետևողական ենք լինելու, որ դրանց հեղինակները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։

Հարգանքով՝
Սասուն Ավետիսյան»։

Ավելի վաղ մամուլում շրջանառվել է, որ պայթած պահեստն «Ապառաժ» ՍՊԸ-ին պատկանող բազմաթիվ պահեստներից մեկն է եղել։

spot_img
spot_img