10.1 C
Yerevan

Դեռևս Բեյրութի պայթյունից հետո հանձնարարել էի հավաքել տեղեկություն պայթյունավտանգ օբյեկտների մասին

Նմանատիպ

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման տրամադրման բուհերի և մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից...

Հայաստանում բնապահպանական իրավիճակը վատացել է․ Amnesty International

Armnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում բնապահպանական անկում է...

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետևանքով Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների...

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, Times․am: 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է հավաքել տեղեկատվություն բոլոր հնարավոր այն օբյեկտների մասին, որոնք ունեն պայթյունավտանգ նյութեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ ինքը փորձել է հաշվետվություն ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ:

«Տեղեկատվությունը ամփոփվում է: Նաև պետք է հանձնարարեմ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և զեկուցի, թե իմ հանձնարարականը ինչպես է կատարվել»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում համապատասխան տեսչական մարմինը 2021 թվականի գարնանը կատարել է ստուգումներ և արձանագրել խախտումներ:

«Այս տեղեկությունը հայտնի է, բայց ամեն դեպքում ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը: Այդ հանձնարարականը ժամկետով սահմանափակված չի եղել: Բեյրույթի պայթյունից հետո խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա»,- ասաց վարչապետը:

spot_imgspot_img