Աղավնոյի 86-ամյա բնակիչն այրում է Աղավնոյի տունը, որպեսզի չթողնի թշնամուն․ տեսանյութ

Աղավնոյի 86-ամյա բնակիչն այրում է Աղավնոյի տունը, որպեսզի չթողնի թշնամուն․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, Times․am: Աղավնոյի 86-ամյա բնակիչ Ռադիա Հովսեփյանն իր ձեռքով է այրում Աղավնոյի տունը, որպեսզի չթողնի թշնամուն.

«Արդեն մահվանս ժամանակն , բայց չեմ թողնի թուրքը մտնի իմ տուն, պետք է հայը վայելի իր տունը»,-ասում է նա:

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի եւ Բերձորի բնակիչներին տեղեկացրել է, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում