Արցախի իշխանությունները ջանասիրաբար ևս մեկ գյուղ դատարկեցին, հուսամ՝ Հայկ Խանումյանը կպարգևատրվի Հեյդար Ալիևի ոսկե մեդալով. տեսանյութ
22/08/2022 13:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, Times․am: Արցախի իշխանությունները ջանասիրաբար ևս մեկ գյուղ դատարկեցին և նվիրեցին իրենց բարեկամ-թշնամուն: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նշում է Աղավնո գյուղի բնակիչ Հայկարամ Մնացականյանը:
«Իլհամ Ալիևը շնորհակալություն կհայտնի, հուսամ՝ նաև Հեյդար Ալիևի ոսկե մեդալով կպարգևատրի Հայկ Խանումյանին ու այս գործը գլուխ բերող բոլորին»,- ասում է նա:
Ըստ նրա՝ թեպետ Աղավնոն զրկվել է հոսանքից ու կապի բոլոր միջոցներից, իրենք դեռ այնտեղ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում