5.1 C
Yerevan

«Ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից»․ ՀՅԴ Բյուրոն դատապարտել է ՀՀ և ԱՀ իշխանությունների պարտվողական քաղաքականությունը

Նմանատիպ

Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի պլանները

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)...

Որոշ երկրներում ուժի մեջ է մտել ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)...

Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որն ունակ է ոչնչացնել ցանկացած հակառակորդի․ Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Российская Газета»-ին տված...

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, Times․am: ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել․

«Խստօրէն դատապարտում ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների պարտուողական, իրար հետ համակարգուած, դերերի երեւութական բաժանմամբ՝ մինչեւ վերջ զիջելու քաղաքականութիւնը, որի վերջին օրինակներից մէկն է հայկական Աղաւնոյի եւ Բերձորի յանձնումը Ադրբեջանի Հանրապետութեան։

Ժողովրդի անունով իշխանութեան եկած եւ ժողովրդի թիկունքում ազգադաւ պայմանաւորուածութիւնների գնացող իշխանութիւնները ո՛չ միայն համաձայնել են յանձնել հայկական տարածքները թշնամուն, այլ նոյնի՛սկ այդ քաղաքականութիւնը վարում են իրենց պատախանատւութիւնը բարդելով ուրիշների վրայ։ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը հրաժարուելով Արցախի յատկապէս ինքնորոշման իրաւունքի եւ անվտանգութեան պաշտպանութեան պատասխանատւութիւնից՝ միաժամանակ հրահրում է հակառուս տրամադրութիւններ՝ յաւելեալ վատթարացման տանելով հայ-ռուսական յարաբերութիւնները։ Այս իշխանութիւնների անպատասխանատու կեցուածքը ո՛չ մի սահման չունի։

Ինչպէս 2020 թ. պատերազմի ահաւոր հետեւանքների, այնպէս էլ մինչեւ այսօր թշնամուն հայկական բնակավայրերի յանձնման եւ Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշութեան հարցի ամբողջ պատասխանատւութիւնը ընկնում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների վրայ։ Ո՛չ մէկը չի խուսափի պատասխանատւութիւնից»։

spot_imgspot_img