Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
24/08/2022 12:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, Times․am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը շարունակվել է։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Միաժամանակ նշվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում», – ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում