Ռուս խաղաղապահներն ապամոնտաժում են Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղադրված անցակետերը

Ռուս խաղաղապահներն ապամոնտաժում են Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղադրված անցակետերը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, Times․am: Ռուս խաղաղապահները ապամոնտաժում են Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղադրված իրենց անցակետերը, շինությունները, որտեղ ապրում էին ռուս զինծառայողները եւ պատրաստվում են վերատեղաբաշխման։ Ինչպես փոխանցում է Փաստինֆո-ն, այս մասին գրում է АПА-ն։

Խաղաղապահները տեղափոխվում են Բերձորի (Լաչինի) շրջակայքում Ադրբեջանի կողմից կառուցված նոր ճանապարհ, որտեղ շարունակելու են ծառայել։

Սպասվում է, որ օգոստոսի 25-ին Բերձոր քաղաքը, ինչպես նաեւ Աղավնո եւ Սուս գյուղերը կանցնեն Բաքվի վերահսկողության տակ:

Ադրբեջանական լրատվամիջոցները հատուկ շեշտում են, որ նոր ճանապարհի վրա ռուս խաղաղապահները գործելու են ժամանակավորապես։

Հետևեք մեզ նաև Telegram-ում