11.1 C
Yerevan

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվել է

Նմանատիպ

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, Times․am: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվել է՝ վկա Սևան Քոչարյանի, ում ցուցմունքի հիման վրա է հարուցվել գործը, նիստին չներկայանալու պատճառով: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:

Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր, քանի որ գործով վկաները կրկին չէին ներկայացել դատարան: Նրանցից մեկին ոստիկանությունը պետք է դատարանի որոշմամբ բերման ենթարկեր նիստին, սակայն, փաստացի, դատարանի որոշումը չէր կատարվել:

Դատավորը հայտարարել է, որ կրկին կդիմեն ոստիկանություն՝ վկա Սևան Քոչարյանին հաջորդ նիստին բերման ենթարկելու համար:

Մյուս վկան դատարանին տեղեկացրել էր, որ անձնական պատճառներով բացակայում է երկրից և չի կարող ներկա գտնվել նիստին:

spot_imgspot_img