Կանգնե՛նք Արցախի կողքին, միասին դեռ կարո՛ղ ենք փրկել Արցախն ու դուրս շպրտել ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից

Կանգնե՛նք Արցախի կողքին, միասին դեռ կարո՛ղ ենք փրկել Արցախն ու դուրս շպրտել ադրբեջանական զորքերը ՀՀ տարածքից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, Times․am: Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ է անում մասնակցել սեպտեմբերի 2-ին կայանալիք «Դիմադրության շարժման» հանրահավաքին.

«Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:30, Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք:

Կո՛չ եմ անում մարտական, ծառայակից, գաղափարակից ընկերներիս, մեր բոլոր համակիրներին, պետականամետ, գիտակից ուժերին գա՛լ Ֆրանսիայի հրապարակ և միանա՛լ պայքարին:

Կանգնե՛նք Արցախի կողքին: Միասին դեռ կարո՛ղ ենք փրկել Արցախն ու դուրս շպրտել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ վերականգնելով հայ ժողովրդի պայքարի մարտական ոգին և անվտանգության, արժանապատվության հիմքերը»,-գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում