Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ

Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, Times․am: Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:

Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում