Արագածոտնում բախվել են Nissan-ն ու Opel-ը. կա 7 վիրավոր

Արագածոտնում բախվել են Nissan-ն ու Opel-ը. կա 7 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, Times․am: Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Արայի գյուղի սկզբնամասում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 32-ամյա Վահագ Ավետիսյանի վարած Nissan մակնիշի և 27-ամյա Ռուստամ Գասպարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Վ. Ավետիսյանը, նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 25-ամյա Սյուզաննա Գասպարյանը, 4-ամյա Արման Ավդալյանը, Opel-ի վարորդ Ռ. Գասպարյանն ու նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 59-ամյա Նորիկ Հովհաննիսյանը, 40-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը և 55-ամյա Վաղարշակ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում