4.1 C
Yerevan

Փոխոստիկանապետն անդրադարձել է լուրերին, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում

Նմանատիպ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա...

Մարիամ Մկրտչյանը՝ թոփ-100 շախմատիստուհիների վարկանիշում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) թարմացրել է շախմատիստների վարկանիշը պաշտոնական...

Սաուդյան ակումը պատրաստվում է ռեկորդային պայմանագիր առաջարկել Մեսսիին

«Բարսելոնան» մրցակցության կհանդիպի հարձակվող Լիոնել Մեսսիի համար պայքարում․ կատալոնական...

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, Times․am: Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն անդրադարձել է մամուլում և սոցցանցերում տարածված լուրերին և տեսանյութին, թե թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել հայերի հասցեին, ինչից հետո նրանց և բնակիչների միջև միջադեպ է գրանցվել:

Լրագրողների հետ զրույցում Արա Ֆիդանյանն ասաց, որ Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի առիթով իրականացվում է մասնակիցների նույնականացում:

Ֆիդանյանը տեղեկացրեց, որ տեղի է ունեցել միջադեպ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ: «Ոստիկանությունը տեղեկացվել է, որ տեղի է ունենում միջադեպ՝ քաշքշուք կամ վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որին արձագանքել է: Ներկայումս իրականացվում են տվյալ անձանց նույնականացման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, արդյունքներն առավել մանրամասն կներկայացնենք»,-ասաց Ֆիդանյանը:

Նա վստահեցրեց, որ բոլոր հանգամանքները կպարզեն և կներկայացնեն:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք թուրքե՞ր են եղել միջադեպի մասնակիցները, նա ասաց, որ հիմա նույնականացնում են:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե միջադեպ է գրանցվել ազգությամբ թուրք որոշ քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև: Նշվում էր, որ թուրքերը փորձել են խրախճանք կազմակերպել Վեդիում, սակայն բնակիչները խոչընդոտել են:

spot_imgspot_img