Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի մարմանը մասնակցում են նաև ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար

Իջևանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի մարմանը մասնակցում են նաև ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, Times․am: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 31-ին ժամը 13։25-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, արդեն 3 օր է՝ տեղի են ունենում հրդեհաշիջման աշխատանքներ: Սեպտեմբերի 2-ին այդ աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար։

Այրվում է մոտ 7-8 հա խոտածածկույթ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում