4.1 C
Yerevan

Արցախի պահեստազորի սպաների միությունը կոչ է անում ազատ արձակել Միքայել Արզումանյանին

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, Times․am: Արցախի պահեստազորի սպաների միությունը կոչ է անում վերանայել գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանավորումը։

«Արցախի պահեստազորի սպաների միությունը խորին վրդովմունք է հայտնում 2020 թվականի հոկտեմբերի 27֊ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանին կալանավորելու կապակցությամբ։

Հայտնի է, որ Արցախի համար ծանր ու բարդ ժամանակահատվածում է գեներալ-լեյտենանտ Արզումանյանը ստանձնել բանակի հրամանատարի պաշտոնը, քանզի նա պատասխանատու զորահրամանատարներից էր։

Հաշվի առնելով նրա ունեցած փորձը և կյանքի լավագույն տարիների ներդրումը Արցախի բանակաշինության մեջ՝ մենք՝ պահեստազորի սպաներս, կոչ ենք անում վերանայել Միքայել Արզումանյանի նկատմամբ ընտրված անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունը, ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն», – ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամանակով։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 44-օրյա պատերազմում անձնակազմը ազատագրել է «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերը, Միքայել Արզումանյանը, սակայն, «նահանջ» հրաման է տվել։

spot_imgspot_img