0.1 C
Yerevan

Պայքար ՔՊ վարչության նախագահի պաշտոնի համար․ «Հրապարակ»

Նմանատիպ

Ուկրաինան Լեհաստանից կգնի 100 զրահափոխադրիչ

Ուկրաինան Լեհաստանից գնում է լեհական արտադրության «Ռոսոմակ» 100 զրահափոխադրիչ։...

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, Times․am: «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 18-ին «Քաղպայմանագիր» կուսակցության հերթական համագումարն է, եւ նոր վարչության ընտրություններին զուգահեռ, ՔՊ-ում թեժ կրքեր են հասունանում։ Մեզ ասացին, որ ՔՊ-ի նախընտրական առցանց հարթակն ակտիվ է օրվա 24 ժամը, վարչության անդամության հավակնորդներն իրենց ծրագրերով, պատկերացումներով են կիսվում: Ամենից ակտիվների 20-յակը գլխավորում է պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Որքան էլ տարակուսելի է, բայց չաթում ավելի պասիվ են նրանք, ովքեր վարչության նախագահ դառնալու հավակնություններ ունեն։ Հատկապես կատաղի պայքար են մղում նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ու Սուրեն Պապիկյանը։ Ասում են՝ նրանք պայքարում են ոչ այնքան տեսանելի․ հանդիպումներ են ունենում, մունետիկների միջոցով բանակցություններ են վարում տարածքային կառույցների անդամների հետ՝ ձայն ստանալու համար։

ՔՊ-ում կարծում են, որ, ինչպես միշտ, այս անգամ էլ Փաշինյանը կհրաժարվի վարչության նախագահի պաշտոնից` ինքնաբացարկ կհայտնի․ նաեւ սրանով է պայմանավորված վարչության նախագահի պաշտոնի հավակնորդների ակտիվությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img