Փրկարարները ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, Times․am: Սեպտեմբերի 6-ին, ժամը 14:44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերքաբեր գյուղի ջրամբարում ջրահեղձված քաղաքացի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գյուղի ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի և մոտ 50 մետր պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում