Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը մահացել է, ուղևորը՝ տեղափոխվել հիվանդանոց

Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը մահացել է, ուղևորը՝ տեղափոխվել հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, Times․am: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 11-ին, ժամը 10:03-ին ահազանգ է ստացել, որ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին․ կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաները. «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 50 տարեկան) տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում