Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, Times․am: Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի ԶՈւ կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով:

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում