Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին բախվել են 07-ն ու Mercedes-ը․ կա 1 զոհ, 5 վիրավոր

Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին բախվել են 07-ն ու Mercedes-ը․ կա 1 զոհ, 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Սարդարապատ-Նոր Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 2 մարտական հաշվարկով հրշեջ-փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը։

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոտրվել է անվահեծանը, իսկ 07-ը վերածվել է մետաղի ջարդոնի։

Մինչ դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանները, «Արմավիր» բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում