2.1 C
Yerevan

Ուկրաինա ուղարկելու համար նախատեսված ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները սպառվում են

Նմանատիպ

Պայթյուններ և հրդեհ Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում

Մերձմոսկովյան խոշոր «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում այսօր առավոտյան հրդեհ...

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն՝ այսօրվա խաղերը

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկում են քառորդ...

Թշնամին կրակել է Ներքին Հանդի ուղղությամբ

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր...

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, Times․am: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի զենքի պաշարները, որոնք նախատեսված էին Ուկրաինա ուղարկելու համար, սպառվում են ավելի արագ, քան երկրները կարող են դրանք լրացնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CNBC-ն:

Խաղաղ ժամանակ ԱՄՆ-ը տարեկան արտադրում է 30 հազար արկ՝ 155-միլիմետրանոց հաուբիցների համար. այդ քանակությունն ուկրաինական զորքերին բավականացնում է մոտավորապես երկու շաբաթ, ասվում է հոդվածում:

«Եթե մեզ մոտ նոր արտադրություն չլինի, որի ավելացման համար ամիսներ են պահանջվում, մենք հնարավորություն չենք ունանա ուկրաինացիներին մատակարարել»,-ասել է ԱՄՆ-ի ազգային պաշտպանության համալսարանի դոցենտ եւ ավագ ռազմական գիտաշխատող Դեյվ Դես Ռոշը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրոպայում նույնպես ավարտվում են զենքն ու զինամթերքը: «ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրների մեծ մասի ռազմական պաշարներ եղել են, ես չէի ասի, որ սպառվել են, բայց հատել են զգալի չափով, որովհետեւ մենք շատ սպառազինություն ենք տրամադրել ուկրաինացիներին»,-ԶԼՄ-ն մեջբերում է Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքը:

Ընդգծվում է, որ խաղաղ ժամանակ արեւմտյան երկրները զենքն արտադրում են անհամեմատ փոքր ծավալներով, եւ կառավարությունները նախընտրում են կրճատել շատ թանկ արտադրությունը, եւ զենքը թողարկում են ըստ անհրաժեշտության:

Զենքի առանձին տեսակներ, որի պաշարներն սպառվում են, այլեւս չեն արտադրվում, իսկ դրանց թողարկման համար պահանջվում է բարձրորակավորված աշխատանքային ուժ եւ փորձ, այն, ինչն ամերիկյան արտադրական հատվածում երկար տարիներ բավարար չի եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

spot_img
spot_img