ՀՀ Պաշտպանության նախարարությունը մինչև նոյեմբերի 22-ը կանցկացնի պլանային վարժական հավաքներ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը մինչև նոյեմբերի 22-ը կանցկացնի պլանային վարժական հավաքներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, Times․am: ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին:

Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:

Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում