2.1 C
Yerevan

Փելոսիի այցի մասին Մակեյի հայտարարության կապակցությամբ Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ. ԱԳՆ խոսնակ

Նմանատիպ

Բիշքեկում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթնաժողովը

ԵԱՏՄ երկրների ղեկավարները  հանդիպել են Բիշքեկում, որտեղ այսօր աշխատանքներն...

Ռուսաստանը նոր տարածքներ միացնելու նպատակ չունի. Կրեմլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր...

Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում

Վաղը՝ դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի...

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, Times․am: Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը Նենսի Փելոսիի հայաստանյան այցի վերաբերյալ Բելառուսի արտգործնախարարի հայտարարության կապակցությամբ հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին News.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ», – հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը:

Սեպտեմբերի 17-19 պաշտոնական այցով Երեւան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորությամբ: Այցի ընթացքում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումների և ելույթների ընթացքում Նենսի Փելոսին փոխանցել էր Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը՝ հայտարարելով, որ ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած անօրինական և մահաբեր հարձակումը Հայաստանի Հանրապետության դեմ:

spot_img
spot_img