2.1 C
Yerevan

Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է ապրիլի 24-ը Ցեղասպանության օր սահմանելու օրինագիծը

Նմանատիպ

Ռուսաստանը նոր տարածքներ միացնելու նպատակ չունի. Կրեմլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր...

Ուզբեկստանը մերժում է Պուտինին

Ուզբեկստանի իշխանությունները մերժել են Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազային...

ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային «վերադարձնել օկուպացված տարածքները». Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Wall Street Journal-ի համաժողովում հայտարարել...

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, Times․am: Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է ապրիլի 24-ը նահանգում որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու օրինագիծը, որի հեղինակն է Կալիֆորնիայի նահանգային ժողովի պատգամավոր Ադրին Նազարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ադրին Նազարյանի գրասենյակից:

«Որպես Ցեղասպանությունից տուժած հասարակության անդամ, դժվարանում եմ նկարագրել, թե որքան կարևոր է սա բոլոր նրանց համար, որոնք երկար ժամանակ դիմացել են մեր ցավի և պատմության միտումնավոր ժխտմանը: Այսօր երկրի խոշորագույն նահանգը պարտավորություն է վերցրել ամեն տարի հիշել Ցեղասպանության հետևանքները: Մենք հիշում ենք բոլորին, որոնք ցեղասպանությունների զոհ են դարձել: Մենք աջակցում ենք բոլոր նրանց, ովքեր կրում են ցեղասպանությունների հետևանքները»,- ասել է Նազարյանը:

spot_img
spot_img