Արցախն իր հույսը պետք է դնի միայն ուժեղ Հայաստանի վրա, որն այս պահին, ցավոք, չկա
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, Times․am: Այսօր մեղադրանքներ էին հնչում արցախցիների հասցեին, որ նրանք շնորհավորում եմ Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ, կամ հույսը դնում են Ռուսաստանի վրա։ Այս մասին գրում է Yerevan Live տելեգրամ ալիքը։
Իսկ ի՞նչ են առաջարկում, ու՞մ վրա հույս դնեն արցախցիները, երբ գնալով ակնհայտ է դառնում, որ ՀՀ իշխանությունների վրա այլևս հույս դնել չեն կարող։ Բացի նրանից, որ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ՀՀ իշխանություններն այլևս չեն խոսում Արցախի անկախությունից կամ ինքնորոշման իրավունքից։
ՀՀ իշխանությունների՝ արցախյան հարցի հիմնական շեշտադրումը նրա անվտանգությունն ու բնակչության իրավունքների պաշտպանությունն է։ Ակնկալել Արցախի անվտանգություն կամ արցախցիների իրավունքների պաշտպանություն Ադրբեջանի կազմում, նույնն է, ինչ հավատալ սերիական մարդասպանի խոստմանը, որ այլևս երբեք մարդ չի սպանի։
Խոսել միայն անվտանգությունից, նշանակում է հուղարկավորել ինքնորոշման իրավունքը՝ Արցախի հետագա հայաթափման անխուսափելի հեռանկարով։
Բացի այդ, ինչպե՞ս արցախցիները շարունակեն հույս դնել Հայաստանի վրա և համարեն նրան իրենց անվտանգության երաշխավոր, երբ վերջինս հրաժարվում է պաշտպանել նույնիսկ իր սահմանները։
Ո՞ւմ վրա հույս դնեն արցախցիները, Արևմուտքի՞, որն ունակ է կեղծ ժպիտներով արցախցիներին հանձնել թուրք-ադրբեջանական տանդեմի հոշոտմանը, տեսք ընդունել իբր ոչինչ չի տեսնում, և միայն ցեղասպանությունից հետո հանդես գալ իր շահերից բխող սին հայտարարություններով։
Իհարկե, Ռուսաստանի վրա հույս դնելը նույնպես չի երաշխավորում Արցախի լուսավոր ապագան, սակայն այս պահին, ցավոք, Արցախն այլընտրանք չունի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում