Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը
11/10/2022 12:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, Times․am: Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իրան բերեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Իրանում հանդիպել է Մեջլիսի փոխնախագահ Աբդոլռեզա Մեսրիի հետ: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Իրանցի պաշտոնյան մատնանշել է երկու ժողովուրդների դարավոր կապերն ու ընդգծել, որ երկկողմ բարեկամական ու ջերմ փոխառնչությունները կշարունակվեն:
Իրանի Մեջլիսի փոխնախագահը կարևորել է հատկապես տնտեսական ոլորտում միմյանց փոխլրացնող հնարավորություններից օգտվելը: Մեսրին շեշտել է, որ Իրանը աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ազգային ինքնիշխանությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում