-1.9 C
Yerevan

Աշխարհի 20-ից ավելի երկրներ Իրանին խնդրել են մարտական անօդաչուներ մատակարարել իրենց

Նմանատիպ

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

Իրանական Իսֆահանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է...

Նոր լայնածավալ հարձակում Ուկրաինայում․միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, Times․am: Աշխարհի 20-ից ավելի պետություններ հետաքրքրված են եւ դիմել են Իրանին՝ խնդրելով մարտական դրոններ մատակարարել իրենց: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի օգնական եւ գլխավոր ռազմական խորհրդական գեներալ-մայոր Յախյա Սաֆավին. տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ մենք հասել ենք այն իրավիճակի, երբ 22 երկրներ դիմել են մեզ՝ խնդրելով մարտական անօդաչուներ վաճառել իրենց»,-ISNA գործակալությունը մեջբերում Է Սաֆավիի խոսքերը 1979 թվականին Իսլամական Հեղափոխության հաղթանակից հետո գիտության եւ տեխնիկայի տարբեր բնագավառներում Իրանի նվաճումների եւ երկրի զինված ուժերում նորագույն ձեռքբերումների ներդրման վերաբերյալ:

Նա նաեւ ընդգծել Է մարտական գործողությունների ղեկավարման ինտեգրացված եւ պաշտպանական համակարգի մշակման ու ստեղծման խնդրի լուծման կարեւորությունը:

Սեպտեմբերի 8-ին Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտարարել Է, որ Իրանը 100-տոկոսանոց ինքնապահովման Է հասել մարտական անօդաչու թռչող սարքերով իր զինված ուժերը մատակարարելու գործում: Վերջերս ներկայացվել Է Shahab նոր մարտական ԱԹՍ-ն, որը ենթադրում Է ավելի քան 3 հազար մետր բարձրության առավելակետ, կարող Է օդում գտնվել մինչեւ 8 ժամ անընդմեջ եւ առաջադրանքներ կատարել 200 կիլոմետր ընդգրկույթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_imgspot_img