«Ռուսաստանը միջանցքի խնդիր է դրել». Գուրգեն Մելքոնյանը Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումից լավ սպասում չունի․ տեսանյութ

«Ռուսաստանը միջանցքի խնդիր է դրել». Գուրգեն Մելքոնյանը Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումից լավ սպասում չունի․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը Պուտին-Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումից լավ սպասում չունի, փոխանցում է Aysor.am-ը:

Նա հայտարարեց՝ գուցե, այդ հանդիպումը չկայանա էլ:

 «Ոչ մի լավ սպասում չունեմ, չգիտեմ էլ՝ կլինի՞, թե՞ չի լինի», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Գուրգեն Մելքոնյանը նշեց՝ Ալիևը Ռուսաստանում իրեն զգում է «ոնց որ ձուկը ջրում», իսկ Բրյուսելում «նստած մտածում է»:

 Հարցին՝ այսինքն՝ Ռուսաստանը հօգուտ Ադրբեջանի կողմնապահությո՞ւն է անում՝ արձագանքեց. «Իհարկե, դուք չե՞ք զգացել»:«Ռուսաստանը միջանցքի խնդիր է դրել, որ Ադրբեջանի հետ միջանցք ունենան», – հավելեց ՔՊ-ական պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում