13-ամյա աղջիկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա աղջիկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: Հոկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում «Թալին» ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ «ձախ ձեռնաթաթի ափային մակերեսի գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 13-ամյա Էլեն Ա-ն է։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում երեխային, Թալինի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14։30-ի սահմաններում երեխան իրենց գյուղում գործող «Պատանի երկրապահ» ակումբի՝ Արագածի ստորաբաժանման դասասենյակում վերցրել է սեղանին դրված «Պատանի երկրապահ» ակումբի՝ Արագածի ստորաբաժանման հրամանատար Ռուստամ Լևոնյանին պատկանող օդամղիչ ատրճանակը, անզգուշաբար կրակել և վնասել ձեռքի ափային հատվածը, փոխանցում է Shamshyan.com-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում