2.1 C
Yerevan

Մեծ իրարանցում համակարգչային խաղերի աշխարհում։ Լույս է տեսել God of War: Ragnarok-ը

Նմանատիպ

Թուրքերը խաղ են ստեղծել, որտեղ թշնամին հայերն են, և կարելի է սպանել հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, Times․am: Թուրքերը խաղ են ստեղծել, որտեղ թշնամին...

Erablur.am. «Եռաբլուր» հերոսապատումի վիրտուալ թանգարանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, Times․am: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած...

Համակարգչային խաղերի աշխարհում հայտնի Santa Monica Studio ընկերությունը թողարկել է սիրված God of War խաղի նոր տարբերակը՝ God of War: Ragnarok-ը։ Խաղն արդեն հասանելի է PlayStation 4 և 5 համակարգերի համար։

Մոտ 20 տարի առաջ Santa Monica Studio-ն այն ժամանկների համար անհավանական բարձր նոր չափանիշներ է սահմանել համակարգչային խաղերի ողջ արդյունաբերության համար։ 2005 թվականին թողարկված արկածային մարտախաղ God of War-ը, տարվա խաղ անվանակարգում ավելի քան տասը մրցանակներ է շահել։ Խաղի միլիոնավոր օրինակներ տարածվել են աշխարհով մեկ՝ ստեղծելով ֆանատների հզոր և մեծ հանրույթ և դրա վրա հիմնված ֆրանշիզային բիզնես։

Խաղն ունի շատ գրավիչ սյուժե։ Հերոսներն ընկղմվում են հին հունական դիցաբանության մեջ, որտեղ լավ մտածված միջավայրում մասնակցում են գեղեցիկ տեսարաններով պատերազմների, քվեստեր հաղթահարում, անգամ էրոտիկ մինի խաղեր խաղում։ Խաղացողները պարզապես չեն կարողանում կտրվել God of War-ից, ինչի հետևանքով շատ քննադատեր խոսում էին, թե խաղն թմրանյութի էֆեկտ ունի և չի թողում, որ մարդիկ այլ գործերով զբաղվեն։

2018-ին խաղը զգալիորեն փոփոխվել է, սակայն հիացական արձագանքների քանակը դրանից չի պակասել։ Metacritic կայքում խաղը 100 հնարավոր միավորից ստացել է 94 անհավանական բարձր գնահատականը։ Նույնքան բարձր գնահատականի է արժանացել նաև խաղի՝ նախօրեին թողարկված Ragnarok տարբերակը։ Այն լրագրողները, ովքեր նախօրոք հասանելիություն են ստացել խաղին, արդն իսկ անվանել են Ragnarok-ը «PS-ի համար բոլոր ժամանակների լավագույն խաղերից մեկը»։

Խաղի նախորդ տարբերակի պես Ragnarok-ը հիմնված է սկանդինավյան առասպելաբանության վրա։ Խաղի իրադարձությունները զարգանում են ապոկալիպտիկ ձմռան շրջանում, որը նախորդել է աշխարհի բոլոր աստվածների մահին։ Խաղի գլխավոր հերոս կիսաաստված և կիսամարտդ Կրատոսն ու նրա հասունացած որդի Ատրեոսն են։ Վերջիններս պետք է անցնեն բոլոր 9 աշխարհների փորձությունները։

spot_img
spot_img