Չինաստանում ներկայացվել է ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր համակարգ

Չինաստանում ներկայացվել է ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր համակարգ

Չինաստանի Չժուխայ քաղաքում անցկացվող Airshow China 2022 ռազմական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի գերժամանակակից նոր զենիթային հրթիռա-թնդանոթային FK-3000 համակարգը։

Համակարգը մշակվել է Չինաստանի աէրոտիեզերական գիտա-արդյունաբերական կորպորացիայի (China Aerospace Science & Industry Corporation, CASIC) կողմից։ Ինչպես տեղեկացնում են չինական լրատվամիջոցները, FK-3000-ը համալրված է 6 խոշոր հրթիռներ և 48 մանր սպառազինություն կրող երկու բլոկերով և կարողանում է 12 կիլոմետր հեռավորության վրա միաժամանկ մի քանի օդայինթիրախներ խոցել։

Այս համակարգերը նախատեսված են հետախուզական, թիրախավորման, հարվածայի խնդիրներ լուծող ԱԹՍ-ների, ինչպես նաև կամիկաձե-դրոնների ոչնչացման համար։ Ինչպես նշում են ռազմական փորձագետները, FK-3000-ը համալրված է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ամենաժամանակակից համակարգերով և կարող է օգտագործվել ինչպես ցամաքում, այնպես էլ ռազմանավերի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում