2.1 C
Yerevan

Թերագնահատե՞լ ռուսական օդուժը. վտանգավոր սխալ է

Նմանատիպ

Ռուսաստանը նոր տարածքներ միացնելու նպատակ չունի. Կրեմլ

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր...

Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում

Վաղը՝ դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի...

Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է Պատմության թանգարանին «կից» կրպակը

Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացրել  Հանրապետության...

«Արևմտյան երկրները, որոնք աջակցում են Կիևին, չպետք է մոռանան Ուկրաինայի զինված ուժերին սպառնացող լուրջ վտանգի մասին՝ ի դեմս ռուսական ռազմական ավիացիայի»,– հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանական հետազոտությունների թագավորական ինստիտուտի (RUSI) մասնագետ Ջասթին Բրոնքը՝ հավելելով, որ ռուսական օդուժը թերագնահատել պետք չէ և այն վտանգավոր սխալ կլինի՝ հատկապես, որ հակամարտությունը դեռևս շարունակվում է:

Ըստ RUSI-ի վերջին հետազոտության՝ ռուսական ինքնաթիռները մի քանի նշանակալի առավելություններ ունեն, ինչի շնորհիվ զգալի կորուստներ են պատճառում Ուկրաինայի ռազմաօդային ուժերին։ «Ռուսական ինքնաթիռները հագեցած են ռադարներով, որոնց արդյունավետ հեռահարությունը մի քանի անգամ գերազանցում է ուկրաինական տարբերակներին: Բացի այս, ռուսական հրթիռներն ունեն շատ ավելի մեծ հեռահարություն, արդյունավետություն ու ճկունություն: Առանձնակի լուրջ խնդիր են հեռահար հրթիռներով զինված կործանիչները, որոնք կարող են հեռվից խոցել ուկրաինական ինքնաթիռներին՝ զրկելով նրանց պատասխան հարվածներ հասցնելու հնարավորությունից»,– նշվում է հետազոտության մեջ։

Բացի այս, նշվում է նաև ռուս օդաչուների գրագետ մարտավարությունը, որոնց հաջողվում է ճիշտ օգտագործել մարտադաշտում թվային և տեխնիկական առավելությունները։

spot_img
spot_img