2.1 C
Yerevan

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել PRO որակի սմարթֆոն ամսական 3800 դրամով ու ստանալ բարձրորակ անլար ականջակալ

Նմանատիպ

Մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը

Բիշքեկում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը: Նիստին...

Արտարժույթի փոխարժեքը Հայաստանում

Դեկտեմբերի 9-ին ՀՀ բանկերի կողմից սահմանված դրամի փոխարժեքը ժամը...

Huawei-ի առաջին մեքենան. արդյո՞ք անիվների վրա սմարթֆոնը կդառնա մրցակից Tesla-ին և Porsche-ին

Ղեկի փոխարեն ղեկանիվը Tesla-ի սեփականատերերի համար դարձել է սովորական,...

Ամանորին ընդառաջ մինչև հունվարի 31-ը Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել Xiaomi Redmi Note 11 Pro հզոր սմարթֆոնը չլսված պայմաններով՝ ամսական ընդամենը 3800 դրամով և ստանալ սուպեր բարձրորակ Xiaomi Buds 3 Lite անլար ականջակալ։

Xiaomi Redmi Note 11 Pro-ն ունի գերհզոր 108 Մպ հիմնական տեսախցիկ, բարձրորակ AMOLED էկրան 120 Հց թարմացման արագությամբ։ Սմարթֆոնն օժտված է արագ լիցքավորման հնարավորությամբ․ 67Վտ հզորությամբ լիցքավորիչն ապահովում է 5000 մԱժ մարտկոցի 100%-անոց լիցքավորումն ընդամենը 43 րոպեում, իսկ 50%-ն՝ անհավատալի 15 րոպեում։ Նշենք, որ Xiaomi Redmi Note 11 Pro-ի հզորությունը, տեսախցիկը, էկրանի որակը և ընդհանուր աշխատանքը համապատասխանում են PRO դասի սմարթֆոներին, բայց գինը 4 անգամ ցածր է բարձր դասի համանման տարբերակներից։ Սա հենց այն առաջարկն է, որը բաժանորդներին չի ստիպի գնալ գին-որակ կոմպրոմիսի։

«Ամանորին ընդառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Յուքոմի բոլոր՝ թե՛ առկա և թե՛ այս տարվա ընթացքում մեզ միացած 250 հազար նոր բաժանորդներին, Հայաստանի ամենաարագ ֆիքսված և շարժական ցանցն ընտրելու համար։ Այս առիթով ընկերությունը հանդես է եկել բազմաթիվ առաջարկներով՝ թե՛ ռոումինգից օգտվող ճամփորդների, թե՛ խելացի տան պարագաներ կամ հեռուստացույց փնտրողների և թե՛ նոր սմարթֆոն ցանկացողների համար։ Շատ պարագաներ կգտնեք մեգա զեղչերով։ Յուրաքանչյուր բաժանորդ իր համար կգտնի այն, ինչն իրեն անհրաժեշտ է Հայաստանի ամենաարագ ցանցում լավագույն փորձառության համար», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ հատուկ առաջարկի շրջանակներում սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել ինչպես կանխիկ՝ ընդամենը 136 900 դրամով, այնպես էլ ապառիկ՝ վճարելով 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% տարեկան տոկոսադրույք առաջին 12 ամսվա ընթացքում, ինչի արդյունքում գնորդը կխնայի 16 000 դրամ։

 

 

spot_img
spot_img