Ուկրաինայի էներգահամակարգում կոլապս է

Ուկրաինայի էներգահամակարգում կոլապս է

Ռուսաստանի նոր հարվածներից հետո Ուկրաինայում էներգոհամակարգը կոլապսի է ենթարկվել:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ռուսները խոցել են քաղաքի կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտ։ Կիևի որոշ շրջաններում կրկին լուրջ խնդիրներ են առաջացել հուսանքի և ջրամատակարարման հետ։

Էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել նաև Լվովում, մեկ տասնյակից ավելի այլ քաղաքներում և շրջաններում: Խարկովում կրկին դադարեցվել է մետրոյի աշխատանքը:

Հարվածների արդյունքում խնդիրները դուրս են եկել ռուս-ուկրաինական սահմանից. խնդիրներ են առաջացել նաև Մոլդովայում: Երկրի Ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Անդրեյ Սպինուն հայտնել է, որ երկրի մի շարք շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Քիշնևում, ուկրաինական ենթակառուցվածքների գնդակոծումից հետո առաջացել է էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն չի բացառել մայրաքաղաքի բնակիչների մասնակի տարհանման հեռանկարը:

Ուկրաինական մամուլը նաև հայտարարել է հարավուկրաինական Խմելնինսկի ԱԷԿ-ի էներգաբլոկների անջատման մասին՝ չնայած, որ այս մասով դեռևս Ուկրաինայի իշխանությունները լռում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում