960․000 շվեյցարական ֆրանկ կհատկացնի Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու համար

960․000 շվեյցարական ֆրանկ կհատկացնի Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու համար

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև նոյեմբերի 28-ին պայմանագիր կկնքվի որի շրջանակում Շվեյցարիայի կառավարությունը  960,000 շվեյցարական ֆրանկ կհատկացմնի՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու համար։

Շվեյցարիայի կառավարությունը արդեն հաստատել է Հայաստանին, որպես օգնություն, 960․000 շվեյցարական ֆրանկի հատկացումը, որպեսզի աջակցի սահմանամերձ համայնքներին՝ մեղմելու վերջին ռազմական բախումների ազդեցությունը։ Մասնավորապես, ծրագրով Շվեյցարիան մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերին։

12 ամիս տևողությամբ REBCA մարդասիրական ծրագիրը կպաշտպանի և կվերականգնի Հայաստանի տարածքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստի միջոցները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար:

Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) խոշորացված համայնքների հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղղակի արձագանքում կլինի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում