Ընտրեք 2023-ի տարվա թռչնին. քվեարկություն

Ընտրեք 2023-ի տարվա թռչնին. քվեարկություն

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2023-ի խորհրդանիշ ընտրելու համար մինչև 2022թ-ի դեկտեմբերի 10-ն անցկացնում է «Տարվա թռչուն» քվեարկությունը։

Ամբողջ տարվա ընթացքում NABU-ի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվում են կրթական, իրազեկման ծրագրեր ու արշավներ, որոնց միջոցով հասարակության ուշադրության կենտրոնում է պահվում «Տարվա թռչուն» ընտրված տեսակի պահպանումն և նրա բնադրման վայրերի կարևորությունը։

2023 թվականի տարվա խորհրդանիշ անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարն ընթանալու է հետևյալ թռչնատեսակների միջև՝

· Քարարծիվ (Aquila chrysaetos)
· Կարմրագլուխ սուզաբադ (Aythya ferina)
· Մորուքավոր անգղ (Gypaetus barbatus)
· Սովորական կիվիվ (Vanellus vanellus)
· Սպիտակաայտ ջրածիծառ (Chlidonia hybridus)
· Կանաչ մեղվակեր (Merops persicus)

2023 թվականի «Տարվա թռչուն» կարող եք ընտրել հղմամբ։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի սոցիալական ցանցերի էջում Facebook , Instagram։

Գերմանիայի Բնության Պահպանության Միության (NABU) հայաստանյան մասնաճյուղն այս կրթական արշավն իրականացնում է 2020 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում