Սիրիան պատերազմի է պատրաստվում Թուրքիայի դեմ

Սիրիան պատերազմի է պատրաստվում Թուրքիայի դեմ

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերի դեմ իրականացվող ռազմական գործողությունը կարող է նոր լայնածավալ պատերազմի պատճառ դառնալ Մերձավոր Արևելքում։ Արդեն քանի օր է, ինչ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է օդային և հրթիռային հարվածներից զատ նաև ցամաքային գործողություն սկսել Սիրիայի քրդերի դեմ։ Մասնավորապես նշվում է, որ թուրքական կողմը պատրաստվում է գրավել Քոբանի, Մանբիջ և Թել-Ռիֆատ քաղաքները՝ Սիրիայի տարածքում իր համար 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։

Ասադի իշխանությունն անընդունելի է համարել Անկարայի այս ծրագրերը և զորք է պատրաստել Թուրքիայի ներխուժումը կանխելու համար։ Ըստ Սիրիայից ստացվող տեղեկությունների, սիրիական բանակը, որին աջակցում է նաև Ռուսաստանը, պատրաստվում է Թուրքիայի դեմ պատերազմի։

Թուրքական ինտերվենցիային դեմ են նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ն։ Վերջիններս, սակայն, այդ խնդիրը փորձում են լուծել դիվանագիտական ճանապարհով։ Չնայած դրան՝ տեղեկություններ կան, որ վերջին մի քանի օրերին ամերիկյան կողմը մեծ թվով զորք և զինտեխնիկա է Իրաքից տեղափոխել Սիրիա։ Չի բացառվում, որ ԱՄՆ-ն իր հերթին կաջակցի Սիրիայի հյուսիսում բնակվող քուրդ դաշնակիցներին՝ Թուրքիայի հնարավոր ռազմական ագրեսիային դիմակայելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում