«Ժնեւ-2» խորհրդաժողովի անցկացումը սպառնալիքի տակ Է. Լահդար Բրահիմի
Նմանատիպ
ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի համատեղ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին սեպտեմբերի 6-ին «քսանյակի» երկրներից իր գործընկերների հետ աշխատանքային լանչի ավարտից հետո հայտարարել Է, թե այն բանից հետո, երբ Սիրիայում քիմիական զենքի կիրառման փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրանց մասին կզեկուցի Անվտանգության խորհրդին եւ միջազգային ողջ հանրակցությանը, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Նա ընդգծել Է, որ այժմ «Ժնեւ-2» խորհրդաժողովի անցկացումը սպառնալիքի տակ Է»:
Լահդար Բրահիմին հայտնել Է, որ ոչ ինքը, ոչ Էլ գլխավոր քարտուղարը «չեն հայտնում իրենց կարծիքը, այլ հետեւում են միջազգային օրենքներին, որոնց համաձայն, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտոնման, ուժային ակցիաների անցկացումն անթույլատրելի Է»:
ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցչի գնահատմամբ, Սիրիայի շուրջ ստեղծված իրադրությունը շատ վտանգավոր Է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում