9.1 C
Yerevan

ՀՀ Նախագահը բարերար Հովհաննես Չիլինկիրյանին պարգևատրել է Պատվո շքանշանով

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 14-ին հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանին, ում մեծ նվիրումի և տարիների ջանքերի շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս բացվել է հայ անվանի մտավորական, Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անվան թանգարանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանրապետության Նախագահը Հովհաննես Չիլինկիրյանին շնորհակալություն է հայտնել հայրենիքում նման կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, բարձր գնահատել նրա հայապահպանությանն ուղղված ջանքերը և պարգևատրել Հայաստանի Հանրապետության բարձր պարգևներից մեկով՝ Պատվո շքանշանով:

Ընդգծելով, որ Մայր Աթոռում մշակութային այդ հրաշալի կենտրոնի բացումը Հովհաննես Չիլինկիրյանի տարիներով փայփայած երազանքն էր, Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ բարերարի կողմից թանգարանին նվիրաբերված բացառիկ և արժեքավոր հավաքածուն, որը լավագույնս է բնութագրում իր ժողովրդի ծանր ճակատագիրը կիսած և իր հայրերի սրբազան հավատքի համար նահատակված մեծ մտավորականին՝ Ռուբեն Սևակին, անչափ օգտակար և հետաքրքիր կլինի թանգարանի բոլոր այցելուների համար:

Ազգային-հասարակական գործիչ, բարերար Հովհաննես Չիլինկիրյանը երախտագիտություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ նման բարձր պարգևի իրեն արժանացնելու, իսկ Վեհափառ Հայրապետին՝ շուրջ հիսուն տարիների իր մեծ երազանքը հայրենիքում իրականացնելու գործում ընդառաջելու և աջակցելու համար:

spot_imgspot_img