4.1 C
Yerevan

Ակնաբույժ Մկրտիչ Մանուկյանը քիմիական այրվածքների համար նախատեսված քսուկ է հայտնագործել

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...

Բժշկական գիտությունների պրոֆեսոր, ակնաբույժ Մանուկ Մանուկյանը աշխարհում նախադեպը չունեցող քիմիական այրվածքների համար նախատեսված քսուկ է հայտնագործել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ սեպտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում Մանուկյանը նշեց, որ գյուտի բացառիկությունը հաստատվել է արդեն Մոսկվայի’ Ռուսաստանի ռազմաբժշկական ակադեմիայում:

«Քսուկի հիմքում մոնոեթալոնամինն է (monoetalonamin), որը երկու ամսում հնարավորություն է ընձեռում լրիվ վերականգնել վնասված հյուսվածքները»,- վստահեցրեց պրոֆեսորը:

Նրա խոսքով’ բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց եւ աշխարհի մի շարք երկրներում իր գյուտի մասին զեկուցումներ կարդալուց հետո այն գրավել է հանրության ուշադրությունը: «Քիմիական այրվածքների բուժման մեկ այլ միջոց չկա, սա համարվում է միակը»,- նշեց ակնաբույժը: Նա պատմեց, որ իր գյուտի թեմայով թեզը պաշտպանելուց հետո 1983 թվականից սկսած հաջողությամբ կիրառում է իր գյուտը ճագարների մաշկի վրա:

Նրա գնահատմամբ’ իր հայտնագործած քսուկն էապես կօգներ նաեւ Սիրիայի պատերազմում տուժածներն:

Մանուկյանը իր գյուտն արտոնելու եւ նախակլինիկականից հետո կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն ստանալու համար նամակով դիմել է մի շարք գերատեսչությունների եւ ՀՀ նախագահին:

ՀԽ ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ինովացիոն հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Իրինա Հովակիմյանն էլ նշեց, որ գիտության ոլորտին վերաբերող վերջնական որոշումները կայացնում են հանձնաժողովի անդամների եւ համապատասխան մասնագետների կողմից:

«Մենք դիմել ենք իրավասու կառուցներին, Առողջապահության նախարարությանը, քանի որ լիցենզավորման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ»,- ասաց Հովակիմյանը:

Բանախոսները շեշտեցին, որ կլինիկական փորձարկման համար անհրաժեշտ է 250-300 հազար դոլար:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում...

Հայաստանցի մարմնամարզիկները՝ աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության...

Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա

Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց...