15.1 C
Yerevan

Հայկական զորախումբը պատրաստ է «Փոխգործակցություն 2013» ՀԱՊԿ զորավարժությանը

Նմանատիպ

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

«Փոխգործակցություն 2013» Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությանը Հայաստանը կմասնակցի 50 սպաներով եւ զինծառայողներով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-27-ը՝ Բելառուսում»,- հայտնեց նա՝ ընդգծելով, որ հայկական ստորաբաժանումները բեր ված են համապատասխան մարտական պատրաստվածության եւ պատրաստ են զորավարժություններին:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ չի կարող հստակ ասել, թե ինչ վարժություններ են սպասվում զորավարժությունների ընթացքում: «Մեր զինծառայողները պատրաստ են ցանկացած վարժության: Դժվար կլինի հստակ ասել, թե ինչ է այնտեղ սպասվում, քանի որ կազմակերպիչը Բելառուսն է: Բոլոր հրահանգները կտրվեն տեղում»,- նշեց նա:

Նմանատիպ զորավարժություններին մասնակցելը բարձրացնում է ցանկացած բանակի մարտունակությունը: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը միշտ պատրաստ է և կարևորում է զորավարժություններին մասնակցելը: «Մենք ամեն տարի մասնակցում ենք ամենատարբեր զորավարժությունների եւ դա շարունակական է լինելու»,- պարզաբանեց նա:

«Փոխգործակցություն 2013» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունը կանցկացվի Բելառուսի Հանրապետությունում: Զորավարժությանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի զորախմբերը:

«Փոխգործակցություն 2012»-ն անցյալ տարի անցկացվեց Հայաստանում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ միացյալ շտաբի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության վարչության ուղղության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը և այլ բարձրաստիճան զինվորականներ։

spot_imgspot_img