10.1 C
Yerevan

Ադրբեջանը կարող է սիրիական ընդդիմադիր զինյալներին Արցախի դեմ օգտագործել. թուրքագետ

Նմանատիպ

Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունը բարդացնում է վիճակը․ Աբդոլլահիան

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կայացած բանակցություններում քննարկել...

Թուրքական բանակը հրետակոծել է Սիրիայի հյուսիսը

Թուրքիայի Զինված ուժերը երեկ հրանոթներից ու ականանետերից գնդակոծել են...

Ռուսաստանը զորավարժություններ է սկսում մինչև 12000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներով

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռային համակարգով,...

Սիրիական հակամարտության կարգավորումից հետո Ադրբեջանը կարող է «անգործ» մնացած ընդդիմադիր վարձկաններին Արցախի դեմ օգտագործելու փորձեր կատարել: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հրավիրված ասուլիսում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա հիշեցրեց որ Ադրբեջանը շատ թալիբների ու վարձկանների ծառայություններից է օգտվել արցախյան պատերազմի տարիներին:

«Ես կարծում եմ, որ սիրիակա հարցը կարգավորվելուց հետո Սիրիայում այդ մարտիկների կարիքը չլինելուց հետո ազատ զինյալները, վարձկանները կսկսեն փնտրել նոր տերերի, եւ արդեն նման փորձ ունեցող Ադրբեջանի համար սրանք կլինեն լավագույն դիվերսանտներ, ովքեր պատրաստ կլինեն պայքարել Արցախի դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շաքարյանը:

Թուրքագետը բացառեց Իրանի ճանապարհով այդ վարձկաններին արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծ տեղափոխելու հավանականությունը, քանի որ սուննի վարձկանները խնդիր են նաեւ Իրանի համար:

Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանն աչքի ընկավ հսկայական քանակի վարձկան զորքերի օգտագործմամբ՝ ընդդեմ հայերի: Ներկայում, ադրբեջանցի վարձկանները կռվում են Սիրիայի կառավարական ուժերի դեմ: Սեպտեմբերի 16-ին տեղեկություն տարածվեց, որ Սիրիայում սպանվել է ադրբեջանցի ապստամբների առաջնորդ Աբու Յահյան:

spot_imgspot_img