13.1 C
Yerevan

Ռուս գործարարները պատրաստակամություն են հայտնել ամենատարբեր մակարդակներում աշխատել հայ գործընկերների հետ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Մոսկվայի 10 ընկերությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը Երեւանում հայաստանցի գործընկերների հետ քննարկեց երկկողմ փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այցն իրականացվում է «Բիզնես Մարաթոն-2013» նախագծի շրջանակում, որի նպատակը երկու կողմերի գործարարների միջեւ ուղիղ, փոխշահավետ եւ կառուցողական կապերի հաստատումն է: Մոսկվայի գիտության, ա րդյունաբերական քաղաքականության եւ ձեռներեցության վարչության պետի տեղակալ Դմիտրի Կնյազեւը կարեւորեց գործընկերներ գտնելը: «Մենք, ի պատասխան, նույնպես պատրաստ ենք ընդունել Հայաստանի գործարարներին, մենք պատրաստ ենք աշխատել տարբեր մակարդակներով՝ կառավարական, դաշնային եւ քաղաքային, որպեսզի երկու կողմերի բիզնեսի համար բացվեն զարգացման հորիզոնները»,- նշեց Կնյազեւը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը նշեց երկու կողմերի գործարար միջավայրում դեռ չբացահայտված պոտենցիալի մասին: Նա հույս հայտնեց, որ նմանատիպ նախաձեռնությունները կընդլայնվեն: «Իհարկե, մի կողմից մեզ թվում է, թե մենք շատ լավ գիտեն միմյանց, գիտենք տնտեսությունները, սակայն իրականում այդպես չէ: Կան շատ հնարավորություններ, կան շատ նշաձողեր, որոնք դեռ լրացված չեն»,- ասաց Լալայանը:

Հայաստանի փոքր եւ միջին ձեռներեցության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարեն Գեւորգյանի խոսքով’ փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման գործընթացը պահանջում է նոր գաղափարների եւ շփումների հաստատում: Նա հույս հայտնեց, որ միջոցառումը կնպաստի փոխշահավետ կապերի հաստատմանը հայ եւ ռուս գործարարների միջեւ: «Այս միջոցառումը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի համար քանի, նոր շուկաներ եւ գործընկերներ գտնելը մեր փոքր եւ միջին բիզնեսի համար կարեւոր նշանակություն ունի. գործարարների շփման այս ձեւաչափը ամենաարդյունավետներից է»,- նշեց Գեւորգյանը:

Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանն ավելացրեց, որ բանակցություններ են ընթանում եւ հաջորդ տարեսկզբին սպասվում է ավելի մեծ մոսկովյան բիզնես պատվիրակության այց: Մարտիրոսյանը նշեց, որ այս միջոցառմանը Հայաստանի ավելի քան 180 փոքր եւ միջին ձեռնարկատերեր հաստատել են իրենց ցանկությունը գալ եւ մասնակցել ռուս գործընկերների հետ բանակցություններին: Նա նշեց, որ սեպտեմբերի 19-ին կլինեն այցելություններ հայկական ձեռնարկություններ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատելու համար:

Նախագիծն իրականացվում է Մոսկվայի եւ Երեւանի քաղաքապետարանների նախաձեռնությամբ: Մոսկովյան գործարարների պատվիրակության կազմում են ներկայացուցիչներ շինարարության, արդյունաբերական սարքավորումների, կահույքի, բժշկական սարքավորումների, կանանց հագուստի, ավտոմատացված համակարգերի եւ այլ ոլորտներից: Մոսկովյան պատվիրակությունը Երեւանում կմնա երկու շաբաթ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...