13.1 C
Yerevan

Արտակ Զաքարյանը վստահեցնում է, որ ՄՄ-ի անդամակցությունը նոր հարաբերությունների հիմք կարող է լինել

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...

Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Մաքսային միությանը արտառոց ոչինչ չի պարունակում: Այն կարող է հետագայում տարբեր համագործակցությունների և պայմանագրերի առիթ դառնալ: Այս մասին սեպտեմբերի 19-ին հրավիրված քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը քննարկվել է շատ ավելի վաղուց: Մաքսային միությունը գոյություն ունի 2006թ-ից և դա նորություն չէ: Հայաստանն ունի անընդհատ սպառնալիքի տակ գտնվող անվտանգություն և այն կանխելու անհրաժեշտություն, ուստի մեզ համար միշտ կարևոր է եղել և ապագայում նույնպես կարևոր է լինելու ՀԱՊԿ անվտանգության համակարգը և Հայաստանի ակտիվ մասնակցությունը: Այս առիթով մենք շատ ենք կարևորում Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ ասաց Արտակ Զաքարյանը:

Պատգամավորն անլուրջ է վերաբերվում այն տեսակետներին, թե իշխանությունները հայտարարում են մի բան, սակայն կատարում են մեկ այլ բան: Պատգամավորի դիտարկմամբ’ գուցե քաղաքական գործընթացները Մոսկվայում մի փոքր ավելի ինտենսիվ են եղել, սակայն չի նշանակում, որ քաղաքական հիմքերի բացակայություն է եղել, ընդհակառակը դրանք ավելի վատ կլինեին, եթե Հայաստանը հրաժարվեր իր համար կարևոր քաղաքական առաջարկից: «Մենք ունենք իրավիճակ, որը չի կարելի նոր համարել, քանի որ նրանում ոչինչ նոր չկա, բացառության այն բանի, որ այսուհետ Հայաստանն անդամակցելու է Մաքսային միությանը: Այս պարագայում մեզ մնում է մեր եվրոպացի գործընկերների հետ գտնել շփման այն բոլոր եզրերը, համագործակցության կետերը, որոնք լինելով մեր օրակարգում’ չպետք է հակացուցումների մեջ մտնեն Մաքսային միության օրակարգի հետ: Դա առաջին հերթին հումանիտար ոլորտի համագործակցությունն է, որը նշանակում է շարունակել այն բարեփոխումները, որոնք ընկած են սոցիալական և քաղաքական համակարգի ձևավորման, կրթամշակութային խնդիրների, ինչպես նաև տարբեր ծրագրերի փոխանակման հիմքում»,- նշեց նա:

Զաքարյանը համզոված է, որ Հայաստանը պետք է շարունակի Եվրամիության հետ համագործակցությունը, քանի որ այն հաջողված կառավարման մոդել ունի: ԵՄ-ի հետ Հայաստանի երկխոսությունն ու հարաբերությունները սկսվել են շատ ավելի վաղ’ համագործակցության պայմանագրով: 2009թ-ին համագործակցությունն ավելի ուրվագծված տեսք է ստացել արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում, երբ սկսվել են ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Զաքարյանի փոխանցմամբ’ հենց այս հանգամանքից ելնելով էլ Հայաստանը միշտ կարևորել ու հիմնավորել է իր արտաքին քաղաքականության բազմակողմանի հարաբերություններըը’ տարանջատելով օրակարգային բոլոր հիմնախնդիրները’ երկրի զարգացման համար կենսական նշանակության, կոնֆլիկտի առկայության պարագայում տարածաշրջանի դերը, ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային երկրների դերը: «Մենք անցումային շրջան անցած պետություն ենք, իսկ մեր ձեռքբերումներում շատ էական դեր է ունեցել Երամիությունն իր բարեփոխումների, ժողովրդավարացման, իրավական, հոգևոր-մշակութային, կրթական համակարգերի և այլ մոդելներով: Այս ամենն արդեն ձևավորված բազա է, և մենք ավելի երկարատև երկխուսութ յուն ու համագործակցություն կունենանք մեր եվրոպացի գործընկերների հետ»,- համոզմունք հայտնեց ԱԺ պատգամավորը:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նպատակադրումը եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության այդ որոշմանը և հայտնել այդ գործընթացին համակողմանիորեն աջակցելու՝ ռուսական կողմի պատրաստակամությունը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ-ի զորավարժությունների բանակցություններին

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում տեղի են ունեցել 2023 թվականին նախատեսված...

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է Ադրբեջաին սահմանների անխախտության մասին

Ադրբեջանի սահմանային տեղաշարժերի մասին մի շարք հայտարարություններից հետո, Իրանի...

Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա,...