18.1 C
Yerevan

Բակո Սահակյանը հանդիպել է Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանի պատվիրակության անդամներին

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին Երեւան քաղաքում ՀՀ Արցախի մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանի խոսնակ Ջոն Պերեսին եւ նրան ուղեկցող անձանց հետ: Հանդիպմանը քննարկվել են Կալիֆոռնիայի եւ Արցախի միջեւ կապերի ընդլայնման եւ խորացման հետ կապված հարցեր:

Երկուստեք նշվել է, որ Արցախի եւ Կալիֆոռնիայի միջեւ փոխհարաբերությունների զարգացման դրական դինամիկան ակնհայտ է, ինչը հուսալի հիմքեր է ստեղծում ապագայում երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու համար:

Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Լոս Անջելեսի շրջանի շերիֆի տեղակալ Թեւան Առստամյանը, Լոս Անջելեսում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

spot_imgspot_img